ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Փաստավավերագրական ժանրի ժողովածու

Փաստավավերագրական ժանրի ժողովածու
18.04.2023 | 10:09

Հարգելի ընկերներ, իմ սիրելի ՀԱՅԵՐ, հայոց լեզուն իմացող մեր ազգի բարեկամներ
Ձեզ եմ ներկայացնում գրող-հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Նկարիչների միության պատվավոր անդամ ՆԱՆԵԻ «Ավա՞րտ, թե՞շարունակություն» անչափ հետաքրքիր ու կարևոր գրքից մի հատված՝ գրված նախաբանի փոխարեն: Այն փաստավավերագրական ժանրի մի ժողովածու է, որում մեկը մյուսի հետևից ներկայացված են իրական մարդկանց իրական պատմություններն իրենց կլինիկական մահվան ու հոգեդարձության մասին:
Դժվար է պատկերացնել այն մարդուն, որն այս գիրքը կարդալուց հետո դեռ կմտածի, որ մահից հետո կյանք չկա, որ հոգի գոյություն չունի, որ հոգու մասին տեղեկությունները, պատմությունները գիտական չեն և սուրբ գրքերի, կրոնների, հոգևորականների ու միամիտ մարդկանց հորինածն են:

«ԱՎԱ՞ՐՏ, ԹԵ՞ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
Նրանք գիտեն… Նրանք… Տեսե՜լ են
Հարցե՜ր… Հարցե՜ր…Դրանք խճճվում են մեր գլխում, ընկնում ոտքերի տակ, ստվերի պես կրկնկակոխ հետևում մեզ մեր մանկության օրերից սկսած ու անհանգիստ անում մեր կյանքը, քանի դեռ չեն ստացել իրենց պատասխանները…
Ինչու՞, ինչպե՞ս, որտեղի՞ց, ու՞ր…
Բայց որքան ձգվում է կյանքի ուղին, այնքան կամաց-կամաց պակասում են` ճիշտ, թե սխալ պատասխաններ գտած, քիչ, թե շատ հանգիստ տալով թե մեզ և թե իրենց… Միայն մեկը մեզ չի թողնում երբեք ու դեռ գնալով ավելի ու ավելի է փոթորկում մեր միտքն ու հոգին. ի՞նչ կա կյանքի սահմանից այն կողմ, կյանքի ավարտը վե՞րջ է, թե՞… շարունակություն։
Ոմանք փնտրում են և ընդունում միայն իրենց հարմար բացատրությունը`գոհանալով դրանով, ոմանք էլ` հասկանալով ճշմարտության օբյեկտիվ և իրենցից անկախ լինելը, ամեն գնով փորձում են այն հասկանալ մինչև վերջ…
Մինչև վերջ…Միայն, երևի թե, դա անհնար է` մեզ տրված չէ, և մեր մտքին ընկալելի չէ հասկանալ այդքան շատը… Բայց այնքանը, գոնե այնքանը, որ տարբեր առիթներով բացվում է մեզ, մենք պարտավոր ենք քննել և եզրահանգումներ անել. բոլոր դեպքերում դրանից խույս տալն ու անհաղորդ ձևանալը անմիտ բան է, և արդյունքում տուժողը մենք ենք միայն… որովհետև մերն է այդ վերջը, և նույնքանով մերն է նաև այն` ինչ մեզ սպասում է վերջից այն կողմ…
Փնտրողի համար պատասխաններ միշտ էլ կան. շատ հաճախ` դեռ ավելի խճճող ու հակասական, և այնքան շատ, որ այդ ամենի մեջ միակ պարզն ու ճշմարիտը գտնելը ամենադժվարն է լինում։ Բոլոր դեպքերում, բացի գիտությունից, որը երբեք ոչինչ չի ընդունի, քանի դեռ այն չի կարողացել փռել սեղանին, չափուձևել, զննել իր բարդ ու ճշգրիտ սարքերով, կարծում եմ, գրեթե բոլորը մեկ բանում այս կամ այն չափով համամիտ են` մարդը ֆիզիկականից բացի նաև հոգևոր գոյություն է, և մահը պարզապես դրանց անջատումն է միմյանցից…և որ հոգին անմահ է… Մեզ միայն թվում է, թե շիրմատանը մենք թողնում ենք լրիվ ավարտված մի կյանք, իսկ իրականն այն է, որ այն ընդամենը գնում է ընդառաջ մի նոր գոյության։
Ու եթե անգամ փորձենք տրամաբանել հենց գիտւթյան սահմանների մեջ, դարձյալ կարելի է հանգել այս նույնին։ Գիտությունն ինքն է փաստում` ոչինչ չի կորչում տիեզերքում, այլ միայն մի ձևից անցում է կատարում մի այլ ձևի. մարմինը հող է դառնում… Իսկ մի՞տքը…որ ողջ մարդկության պատմությունն է շարժում և մի չնչին ճիգով, մի գյուտով միայն ողջ մոլորակը կարող է շեղել իր ուղեծրից… Ինչպե՞ս կարող է այդ հզորը մի պահի մեջ չքվել հանկարծ, դառնալ Ոչինչ…
Կարելի է երկար մտորել, դատողություններ անել, բայց փաստեր կան, որոնք կարիք չունեն անգամ ինչ որ բացատրությունների, պարզապես կանգնում են մեր դեմ մերկ ու բաց և ասես ասում. «ահա ես»…
Կյանքը շարունակվում է մի այլ գոյությամբ… Ինչպիսի՞… Կլինիկական մահվանից վերակենդանացած կամ մահվան վիճակին մոտ եղած մարդկանց պատմությունները շատ են կենդանի և միմյանց շարունակող ու լրացնող` դրանք զառանցանք կամ դեռևս լրիվ չմահացած ուղեղի շարունակվող գործունեություն համարելու համար։
Այդպիսի պատմություններ շատ են գրվել. մարդիկ կան, որ ողջ կյանք են նվիրել նման փաստեր հավաքելուն, ուսումնասիրելուն, համակարգելուն։ Մարդիկ էլ կան, որ համառորեն շարունակում են ժխտել դրանց` լուրջ և հավաստի վկայություններ լինելը։
Ես առիթ եմ ունեցել մահվան սահմանից այն կողմ կարճ կամ ավելի երկար ժամանակ անցկացրած մարդկանց լսել անձամբ. նրանք չեն պատմում ինչ-որ մշուշոտ տեսիլքի կամ երազի մասին, նրանք բոլորը պնդում են, որ իրականություն է եղել իրենց տեսածը։ Անգամ երազը, որը մենք տեսնում ենք կենդանի, առողջ, ընդամենը միայն քնած կամ կիսարթուն վիճակում, երբեք չենք շփոթի իրականության հետ…
Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ բիոռիթմերի բացարձակ բացակայության վիճակում ուղեղն ավելի թարմ, կենդանի և իրական պատկերներ, կյանքի դրվագներ է մատուցում… Էլ չասած այն, որ դրանք սկզբում հենց մահացածի շուրջ կատարված մանրամասներն են ամենայն ճշտությամբ. հաշվի առեք` մահացած մարդը` արդեն չգործող զգայարաններով, տեսնում է ու լսում ոչ միայն իր շուրջ կատարվող ամեն բան, այլ դեռ ավելին` հանգիստ տեղաշարժվելով, կարողանում է նաև հայտնվել սենյակից դուրս և հետո, առանց որևէ բացթողումի, պատմում է նաև այնտեղ տեսածն ու լսածը…
Բայց ավելի լավ է հենց նրանք պատմեն. մարդիկ, ովքեր ապրել են, կամ շարունակում են ապրել մեր կողքին, բայց արդեն շատ բաների վերաբերվում են այլ ընկալումով, որովհետև որքան էլ լսողները թերահավատորեն թոթվեն իրենց ուսերը, լռեցնեն նրանց` հալուցինացիաների ու ցնորանքների իրենց պարզաբանումներով, ծաղրեն անգամ, նրանք վստահ են, որ… իրենք Գիտեն…իրենք Տեսել են…
Սույն հրապարակման տարածումն աստվածահաճո գործ է և խրախուսվում է…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ